Հարկային օրենսգրքում փոփոխություններ

  • ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

    📢 Հարկային օրենսգրքում նախատեսվում է փոփոխություն օրինապահ հարկ վճարողների մասով, համաձայն որի՝

    📎 Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է առաջնահերթ և արտոնյալ պայմաններով՝ այդ նպատակով հավաստագրի տրամադրման օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակելով նաև անհատական սպասարկման մասնագետ: Հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակված անհատական սպասարկման մասնագետի տվյալների (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե) կամ դրանց փոփոխության մասին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողին տեղեկացվում է հարկ վճարողի էլեկտրոնային փոստի միջոցով հարկային մարմնի ղեկավարի հրամանի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

    📎 Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում, համալիր հարկային ստուգումների ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս, կիրառվում է լրացուցիչ 0,8 գործակից։

    🔎 Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով՝ http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=81731

    Խորհրդատվության համար գրեք մեզ կամ զանգահարեք`
    📞 044 80 80 01

  • ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

    📢 Հարկային օրենսգրքում նախատեսվում է փոփոխություն էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների մասով

    🔎 Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով՝ http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=81601

    Խորհրդատվության համար գրեք մեզ կամ զանգահարեք`
    📞 044 80 80 01

  • ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

    📌 ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվում է փոփոխություն, համաձայն որի հարկերը թաքցնելու խոշոր չափ է համարվում՝ մեկ հարկային տարվա ընթացքում 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, կամ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում 45 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ մեկ հարկային տարվա ընթացքում 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, կամ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում 75 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը:

    🔎 Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով՝ http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft…

    Խորհրդատվության համար գրեք մեզ կամ զանգահարեք`

    📞 044 80 80 01

  • ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ

    📌 Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, համաձայն որի հարկային օրենսգրքում տեղի է ունենում փոփոխություն պետության կողմից ֆինանսավորվող՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված վարկերի (լիզինգի) և դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման գումարների՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ եկամուտ չճանաչելու և դրանց հետ կապված ծախսերը ծախս չճանաչելու մասով։

    🔗 Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով՝ http://www.parliament.am/draftreading_docs8/K-1183_DR2.pdf

    Խորհրդատվության համար գրեք մեզ կամ զանգահարեք`

    📞 044 80 80 01

  • ՀՕ էլեկտրոնային առևտրում փոփոխություն

    📢Հարկային օրենսգրքում նախատեսվում է փոփոխություն առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ պետության՝ կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացրած գործունեության մասով։

    ✅Փոփոխության ընդունման դեպքում Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը կլրացվի 14-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

    Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողﬕց Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների՝ առևտրի էլեկտրոնային հարթակի ﬕջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարումը: Սույն կետով սահմանված դեպքում ԱԱՀ-Ի 0 ՏՈԿՈՍ դրույքաչափի կիրառությունը հիﬓավորվում է հարկային մարﬕն ներկայացվող՝ Օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությամբ📢Հարկային օրենսգրքում նախատեսվում է փոփոխություն առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ պետության՝ կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացրած գործունեության մասով։

    ✅Փոփոխության ընդունման դեպքում Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը կլրացվի 14-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

    Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողﬕց Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների՝ առևտրի էլեկտրոնային հարթակի ﬕջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարումը: Սույն կետով սահմանված դեպքում ԱԱՀ-Ի 0 ՏՈԿՈՍ դրույքաչափի կիրառությունը հիﬓավորվում է հարկային մարﬕն ներկայացվող՝ Օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությամբ

    Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով

  • Եկամուտների հայտարարագրում

    Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, համաձայն որի՝ հարկային օրենսգրքում տեղի կունենա փոփոխություն եկամուտների հայտարարագրման մասով:

    Համաձայն այս փոփոխության հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող( չհարկվող) եկամուտները:

    🔎 Այս և այլ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով

  • Տրանսպորտային միջոցների ԱԱՀ-ի հաշվանցում

    📢Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի՝ հարկային օրենսգրքում փոփոխություն տեղի կունենա ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների ԱԱՀ-ի հաշվանցման և Շահութահարկի մասով:

    Մեծ հաշվով փոփոխության արդյունքում գործելու են այն դրույթները, որոնք գործում էին մինչև 01.12.2023թ.-ը :

    Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցել ներքևում նշված հղումով

  • Էլեկտրոմոբիլների մասով

    Հարկային օրենսգրքում նախատեսվում է փոփոխություն, որի ընդունման դեպքում ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, որոնց թողարկման (արտադրության) պահից անցել է 2 տարուց ոչ ավելի ներմուծումը կամ օտարումը ևս 2 տարի` 2026թվականի հունվարի 1-ից մինչև 2028թվականի հունվարի 1-ը ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ գործարք կհամարվի:

    📩Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցել ներքևում նշված հղումով

  • Հաշվապահական, իրավաբանական կազմակերպությունների մասով

    Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխության արդյունքում 2025 թվականի հուլիսի 1-ից հաշվապահական, իրավաբանական և մի քանի այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր այլևս չեն կարող գործունեություն իրականացնել հարկման հատուկ համակարգում։

    👌🏻Շրջանառության հարկ վճարողները 01.01.2025թ-ից օրենքով սահմանված կարգով շրջանառության հարկի գումարից կարող են նվազեցել նաև վարչական ծախսերը

    ✔️Մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով