Մեր Ծառայությունները
Պատրա՞ստ եք ձեր բիզնեսը բարձրացնել նոր մակարդակի։ Մենք առաջարկում ենք`
Հաշվապահական ծառայություններ
Motive Consulting ընկերությունն առաջարկում է պրոֆեսիոնալ հաշվապահական ծառայություններ ՝ ձեր բիզնեսի ֆինանսական կայունությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։Մենք գիտենք, որ ճշգրիտ և ժամանակին վարվող հաշվապահությունը յուրաքանչյուր կազմակերպության հաջողության հիմնասյունն է։
Մեր մասնագետները մշտապես հետևում են օրենսդրական փոփոխություններին և կիրառվող ստանդարտներին՝ ապահովելով համապատասխանություն բոլոր պահանջներին։
Մենք առաջարկում ենք հաշվապահական ամբողջական սպասարկում՝ սկսած օրական գործարքների գրանցումից մինչև տարեկան հաշվետվությունների կազմում և ֆինանսական վերլուծություն։
Motivе Consulting ընկերության մասնագետները ոչ միայն կատարում են հաշվապահական պարտականությունները, այլև օգնում են ձեզ հասկանալ ձեր բիզնեսի ֆինանսական պատկերը՝ ապահովելով գիտակցված որոշումներ կայացնելու հնարավորություն։
Մենք հավատում ենք, որ ճիշտ հաշվապահությունը ձեր հաջողության հիմնաքարն է։
Իրավաբանական ծառայություններ
Motivе Consulting ընկերության իրավաբանական թիմը տրամադրում է բարձրակարգ խորհրդատվություն և աջակցություն՝ ձեր բիզնեսի օրինական գործունեությունն ապահովելու համար։ Մենք հասկանում ենք, որ իրավական դաշտում ճիշտ կողմնորոշվելը բարդ է և յուրաքանչյուր որոշում կարող է նշանակալի ազդեցություն ունենալ ձեր կազմակերպության վրա։
Մեր մասնագետները տրամադրում են իրավաբանական խորհրդատվություն տարբեր ոլորտներում՝ սկսած աշխատաշուկայից և քաղաքացիական հարաբերություններից մինչև կոմերցիոն գործարքներ ու պայմանագրային իրավունքը։ Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ ցանկացած փուլում՝ թե՛ բիզնեսի հիմնադրման ժամանակ, թե՛ ընթացիկ գործունեության ընթացքում։
Մենք կօգնենք ձեզ՝
- Կազմել և վերանայել պայմանագրեր
- Կարգավորել աշխատաշուկայի և անձնակազմի հետ կապված իրավական հարցերը
- Տրամադրել խորհրդատվություն հարկային և ֆինանսական իրավունքի ոլորտներում
- Պաշտպանել ձեր շահերը պետական մարմինների և գործընկերների առջև
- Վերլուծել իրավական ռիսկերը և առաջարկել լուծումներ դրանց նվազեցման համար
Motivе Consulting ընկերության ձեր վստահելի գործընկերն է իրավական հարցերում՝ ապահովելով, որ ձեր յուրաքանչյուր քայլ լինի օրինական, անվտանգ և հաշվարկված։ Մեր նպատակն է ձեզ հնարավորություն տալ կենտրոնանալ ձեր բիզնեսի զարգացման վրա՝ վստահ լինելով, որ իրավական կողմը լիարժեք վերահսկված է։
Ֆինանսական վերլուծություններ
Motivе Consulting ընկերությունը տրամադրում է ֆինանսական ցուցանիշների խորքային վերլուծություն և ֆինանսական միջոցների ընթացիկ կառավարման գնահատում։
Մենք օգնում ենք ձեր բիզնեսին տեսնել ոչ միայն թվերը, այլև դրանց իմաստը՝ հասկանալ, թե ինչպես են ֆինանսական ցուցանիշները ազդում ընդհանուր ռազմավարության և կայուն զարգացման վրա։
Մեր մասնագետները կիրառում են ժամանակակից վերլուծական գործիքներ և փորձագիտական մոտեցումներ՝ ապահովելու համար ճշգրիտ ու հուսալի արդյունքներ։
Մեր ծառայությունները ներառում են՝
- 📈 Ֆինանսական ցուցանիշների վերլուծություն և մեկնաբանում
- 💵 Կազմակերպության ֆինանսական հոսքերի գնահատում և օպտիմալացում
- 🧾 Բյուջետավորման և կանխատեսման համակարգերի ստեղծում
- 🧮 Ֆինանսական ռիսկերի բացահայտում և կառավարման առաջարկներ
- 🧑💼 Ֆինանսական խորհրդատվություն ղեկավարների և ներդրողների համար
Motivе Consulting ընկերությունը ձեր վստահելի գործընկերն է ֆինանսական կայունություն ապահովելու ճանապարհին։ Մենք հավատում ենք, որ ճիշտ վերլուծությունը լավագույն հիմքն է գիտակցված որոշումների և երկարաժամկետ հաջողության համար։
Հարկային աուդիտ
Հարկային աուդիտը լավագույն միջոցներից է՝ ռիսկերից խուսափելու համար։
Թաքնված սխալները, օրենքին չհամապատասխանող հաշվառում վարելը կարող է հանգեցնել տույժերի, տուգանքների և այլ պատասխանատվությունների:
Մենք կվերլուծենք ձեր բիզնեսի հարկային վիճակը, կհայտնաբերենք թերություններն և կառաջարկենք օպտիմալ լուծումներ։
Օգտվեք մեր ծառայություններից և վստահորեն առաջ շարժվեք:
Բիզնեսի ստեղծման, կազմակերպման և զարգացման խորհրդատվություններ
Օգնում ենք ձևավորել ձեր բիզնեսի ապագան, կառուցում ենք դինամիկ ձեռնարկատիրություններ և ստեղծում աճի նոր հնարավորություններ։ Նորաստեղծ կազմակերպությունների համար բիզնես պլանի մշակում, ճիշտ հարկային դաշտի որոշում, օգնություն կազմակերպության պետական գրանցման և բանկային հաշիվների բացման պրոցեսում։
Հարկային, հաշվապահական, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվություններ
Օրենսդրական փոփոխություններն տեղի են ունենում բավականին հաճախ:
Մի թող հարցերդ անպատասխան մնան, որի արդյունքում անտեղյակության պատճառով հնարավոր է կիրականացնես այնպիսի գործարքներ, որոնք կստեղծեն քո բիզնեսի համար խնդիրներ։
Դիմելով մեզ և օգտվելով մեր խորհրդատվություներից՝ դուք կստանաք ձեր հարցերի հստակ պատասխաները և կլինեք առաջիններից մեկը, ով տեղյակ կլինի օրենսդրական փոփոխություններից:
Մենք մատուցում ենք հարկային, հաշվապահական, իրավաբանական և ֆինանասական խորհրդատվություններ։
Ռիսկերի գնահատում
Խորհրդատուներն օգնում են կազմակերպություններին բացահայտել և մեղմել ռիսկերը՝ սկսած գործառնական ռիսկերից մինչև համապատասխանության ռիսկերը: Մշակում ենք ռազմավարություններ՝ նվազագույնի հասցնելու հնարավոր բացասական ազդեցությունները բիզնեսի վրա: