📢 Հարկային օրենսգրքում նախատեսվում է փոփոխություն օրինապահ հարկ վճարողների մասով, համաձայն որի՝
📎 Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է առաջնահերթ և արտոնյալ պայմաններով՝ այդ նպատակով հավաստագրի տրամադրման օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակելով նաև անհատական սպասարկման մասնագետ: Հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշանակված անհատական սպասարկման մասնագետի տվյալների (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե) կամ դրանց փոփոխության մասին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողին տեղեկացվում է հարկ վճարողի էլեկտրոնային փոստի միջոցով հարկային մարմնի ղեկավարի հրամանի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
📎 Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում, համալիր հարկային ստուգումների ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս, կիրառվում է լրացուցիչ 0,8 գործակից։
🔎 Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով՝ http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=81731
Խորհրդատվության համար գրեք մեզ կամ զանգահարեք`
📞 044 80 80 01

Leave a Reply